Սինոփսիս

Երիտասարդ ու փառասեր զինվոր Լուկան ծառայության է անցում նշանավոր Ֆորթ Քեյրոսում, որտեղ հերոս մարտիկները պաշտպանում են քաղաքակրթության մնացորդները: Որպես հատուկ ջոկատի դիպուկահար ծառայելու նրա հույսերը փարատվում են, երբ ստիպված է լինում մնալ թիկնունքում և ընդունել Քեյրոսի օրենքները (կոդեքսը) ՝ հնազանդություն, տոկունություն, զոհաբերություն: Լուկան բարձր կոչումներ է ստանում, ուժ ու ուրախություն գտնում՝ ընկերանալով Կոնստանտինի՝ առեղծվածային ռադիոինժեների և կենսուրախ շարքային Գերոնիմոյի հետ:


ՏԵՍԼԱԿԱՆ

Լուկան ոգեշնչված է Դինո Բուցատիի «Թաթարական տափաստան» գրքից՝ մի փայլուն գլուխգործոց, որը այնքան շատ թարգմանություն (վերծանում) ունի, ինչքան որ ընթերցողներ: Ֆիլմի պատմությունը ծավալվում է ապագայում ՝ ամայացած երկրագնդում, որը արտացոլում է խորացող կլիմայական խնդիրները:

Խորը մենության վերհուշ, գրավիչ հերոս, թշնամուն անվերջ սպասելու անհեթեթությունն ու տեսարանների բազմազանությունը կերտում են ֆիլմի ընթացքը:

Գլխավոր հերոսները բնակվում են Ֆորթ Քեյրոսում՝ քանդված ռազմաարդյունաբերական համալիրում, որը չունի ոչ մի ակնհայտ առաքելություն: Դեպի հյուսիս ձգվում են մոխիրի սարերը, որտեղ հանգրվանում են հերոսների վախերն ու հույսերը: Գերեվարված լինելով պատրանքներով՝ նրանց գոյությունը ավելի ու ավելի է վերածվում անհեթեթության: Տրվելով Ֆորթ Քեյրոսի խորհրդավոր հմայքին և ընկերանալով համածառայակիցներ Կոնստանտինի ու Գերոնիմոյի հետ՝ Լուկայի պատերազմի կորովը կամաց-կամաց անհետանում է: Նրանց կապը լույս ու ջերմություն է բերում նախկին մռայլ աշխարհին մինչև ողբերգական իրադարձությունների սկիզբ առնելը:

Ամբողջ պատմությունը վերջանում է Լուկայի թերագնհատված բայց կատաղի քաջ անհնազանդ արարքով, որի պատճառով Ֆորթ Քեյրոսը ընկնում է:

Լուկան նկարահանվել է հսկայական անավարտ ամբարտակում՝ Սիցիլիայում, և Էթնա սարի տպավորիչ լանջերին:

Ջեսիկա Վուդվորթ


Ստեղծագործական խումբ

Սցենարի հեղինակ և ռեժիսոր
Ջեսիկա Վուդվորթ
Ոգեշնչված է Դինո Բուցատիի «Թաթարական տափաստան» վեպից
Դերերում ՝
Ջոնաս Սմալդերս, Ջերալդին Չապլին, Յան Բիժվե, Սամվել Թադևոսյան, Ջանգո Շրեվենս, Սեմ Լյուվիկ
Բեմադրող օպերատոր ՝
Վիրջինիա Սուրդեյ
Նկարիչ՝
Սաբինա Քրիստովա
Հնչյունային ռեժիսոր ՝ Ստեֆանո Քեմփուս
Հագուստի ձևավորում՝ Էկա Բիչինաշվիլի
Դիմահարդարում և վարսահարդարում՝ Մարլի Ֆան դե Վարտ
Մոնտաժը՝ Դեվիդ Վերդուրմե
Երաժշտություն ՝ Թեո Թեարդո
Ձայնային դիզայն և միքս՝ Մարկ Լիզյեր
Գծային պրոդյուսերներ՝ Մարտեն Դոլանդեր • Ֆեդերիկո Սարաչենի


Արտադրված է

Արտադրությունը Բելգիա, Իտալիա, Հոլանդիա, Բուլղարիա, Հայաստան
Պրոդյուսեր՝ Պիտեր Բրոսենս (Բի Օու ֆիլմս, Բելգիա)
Համարտադրողներ՝ Մարտեն Դոլանդեր, Տիմ Մարտենս (Կրատեր ֆիլմս, Բելգիա), Դիանա Էլբաում (Բելուգա Թրի, Բելգիա), Ֆլամինիո Զադրա, Պիլար Սաավեդրա Պերոտտա (Պալոսանտո ֆիլմս, Իտալիա), Դենիս Վասլին, Ֆլյոր Կնոպերթս (Վոլյա Ֆիլմս, Նիդերլանդներ), Ստեֆան Կիտանով, Միրա Ստալեվա (Արթ ֆեստ, Բելգիա), Անժելա Ֆրանգյան (Դոկինո, Հայաստան)




Աջակցությամբ

Աջակիցներ՝ Ֆլանդրիայի աուդիովիզուալ ֆոնդ (FLANDERS AUDIOVISUAL FUND (VAF) ) •Ֆլանդրայի անկախ աուդիովիզուալ արտադրական բաժնի երաշխիքային ֆոնդ (GUARANTEE FUND FOR THE INDEPENDENT AUDIOVISUAL PRODUCTION SECTOR IN FLANDERS) • Ֆլանդրիայի պատկեր (FLANDERS IMAGE) • Մշակույթի, կինոյի և աուդիովիզուալ միջոցների գլխավոր տնօրինություն (MINISTERO DELLA CULTURA-DIREZIONE GENERALE CINEMA E AUDIOVISIVO (MIC) ) •Բելգիական դաշնային կառավարության հարկային ապաստարան ( BELGIAN FEDERAL GOVERNMENT TAX SHELTER) • Ֆլանդրայի հարկային ապաստարան (FLANDERS TAX SHELTER) • Եվրիմաժ EURIMAGES • Նիդերլանդների ֆիլմ ֆոնդ և Նիդերանդների ֆիլմարտադրության խթանիչ (NETHERLANDS FILM FUND (NFF) & NETHERLANDS FILM PRODUCTION INCENTIVE) • Սիցիլայի ֆիլմ հանձնաժողով (SICILIA FILM COMMISSION) • Բուլղարիայի ազգային կինոկենտրոն ( BULGARIAN NATIONAL FILM CENTER (BNFC) )• Վալոնիա-Բրյուսել դաշնության կինոյի և աուդիովիզուալի կենտրոն (CENTRE DU CINÉMA ET DE L’AUDIOVISUEL DE LA FÉDÉRATION WALLONIE-BRUXELLES (CCA)) •Եվրոպական միության ստեղծագործ Եվրոպա մեդիա ծրագիր (CREATIVE EUROPE-MEDIA PROGRAMME OF THE EUROPEAN UNION) • VOO & BETV • Հայաստանի Ազգային կինոկենտրոնի • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն• Պրոքսիմուս ( PROXIMUS)• ՌՖՖ միջազգային (RFF INTERNATIONAL) • Տորինո ֆիլմ աշխատարան (TORINO FILM LAB (TFL)) • 1ին սևագիր աշխատարան Բելգիայում (FIRST CUT LAB BELGIUM) • Տրիոդոս միջազգային բանկ (TRIODOS BANK INTERNATIONAL)•Ֆիլմերի վաճառք Բուտիք (SALES FILMS BOUTIQUE)


ՌԵԺԻՍՈՐ

                                                                          
Ջեսիքա Վուդվորթը բելգիական և ամերիկյան ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է: Նրա գեղարվեստական ֆիլմերից են «Խադակը», «Ալտիպլանոն»,«Հինգերորդ եղանակը»,«Բելգիացիների թագավորը» և «Ոտաբոբիկ կայսրը»՝ Պիտեր Բրոսենսի համահեղինակությամբ: Այս ֆիլմերը ցուցադրվել են ավելի քան 350 փառատոններում և 70ից ավել մրցանակների են արժանացել: Ջեսիքան մեծացել է Բելգիայում, Շվեյցարիայում և ԱՄՆում, ուսանել և աշխատել է Իտալիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Մոնղոլիայում, Մարոկկոյում: Ավարտել է Փրինսթոն համալսարանի գրականության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան Սթենֆորդում՝ վավերագրական ֆիլմ մասնագիտությամբ: Նա աշխատարաններ է կազմակերպում դերասանների, ռեժիսորների համար, բազմիցս եղել է ժյուրիի անդամ աշխարհի տարբեր երկրներում, հաճախ դասավանդում է ֆիլմարտադրության ոլորտի ուսանողներին:

Ֆիլմագրություն
Լուկա (գեղարվեստական, Ռոտերդամի միջազգային կինոփառատոն, 2023)
Լա Ֆլոտ 
(կարճամետրաժ, 2023)
Ոտաբոբիկ կայսրը (գեղարվեստական, Տորոնտոյի միջազգային կինոփառատոն. 2019)
Բելգիացիների թագավորը (գեղարվեստական, Վենետիկի Օրիզոնտիի կինոփառատոն, 2016)
Հինգերորդ եղանակը
(գեղարվեստական, Վենետիկի Կինոփառատոն, 2012)
Ալտիպլանո(գեղարվեստական, Կաննի «Քննադատների շաբաթ», 2009)
Խադակը
( գեղարվեստական, Վենետիկի «Ապագայի առյուծ» մրցանակակիր, 2006)
Կույսի օրագիրը
(վավերագրական, Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն, 2002)